Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար…). Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելինե’ր,

ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։
Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ

պետությունից-կառավարություն
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ)
Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ)
Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից

2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են

Նախագահներ – Ռոբերտ Քոչարյան(2002-2008)
Սերժ Սարգսյան(2008-2018)
Վարչապետ-Նիկոլ Փաշինյան

ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան

ՄՕԿ – Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով…(athlete’s solidarity program)

Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա – Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան

Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։
Այդ կարգը գործել է բոլոր,ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության
Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար…)։

Հարց. արդյո՞ք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։

Մտածենք։

հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։

հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: