Մի ուրիշ զգացողությունա, մի ուրիշ հպարտությունա շա՜տ երկար տարիների հալումաշ եղած ասֆալտից մաքրվել եւ նոր ավելի որակով ասֆալտ է փռվել․ Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մի ուրիշ զգացողությունա, մի ուրիշ հպարտությունա, երբ Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցներից Հանրապետության պողոտան, շա՜տ երկար տարիների հալումաշ եղած ասֆալտից մաքրվել եւ նոր ավելի որակով ասֆալտ է փռվում։

Ու էդ ամենը ի շնորհիվ Նոր Հայաստանի՝ Կոտայքի մարզպետի, կառավարության ու իշխանական թիմի։

Աբովյանցիներ ջան, բա պատկերացնում եք, որ ժամանակին ավելի ճիշտ ընտրություն կատարեիք, երբ քաղաքագլուխը լիներ իսկապես ՍՐՏԱՑԱՎ, այլ ոչ թե…

Հ.Գ. Էն, որ հելնում եք ու աբովյանցիներկ շրջանում հպարտությամբ տարածում, թե բա տեսեք քաղաքապետը ինչա անում, ոնցա մտածում քաղաքի մասին, հիշեք, որ Հանրապետության պողոտան ասֆալտապատվում է սուբվենցիոն ծրագրով ու այն ամբողջությամբ մի վերագրեք ձեզ. ասֆալտը ու էն ջրագծերը, ու բարեկեցություն ապահովվող մյուս ծրագրերը մասնավորապես Կոտայքի մարզում իրագործվում են Ռոմանոս Պետրոսյանի, իր թիմի նվիրվածության, համառության ու հայրենասիրության շնորհիվ, որին սատար են իշխանության բոլոր ճյուղերն ու ՀՀ քաղաքացիները.

Հ.Գ. 1) Հանկարծ չասեք, թե նորա ծրագիր ներկայացվել, նորա հնարավորություն ընձեռվում՝ էդ ծրագրերն ու հնարավորությունը, այս տարիների ընթացքում միշտ էլ եղել են, ուղղակի չեք ունեցել քաղաքական կամք ու պետականամետություն.

Էտալոնային Աբովյան ունենալու՛ ենք.

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: