Հրաչյա Ռոստոմյանին ուզում եմ ասել փակեք էն ֆեյքաֆաբրիկան, որոնք օր օրի ձեռքից գնում են․ Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ԲՀԿ-ին, նրա աջակիցներին, վերջինիս շրջանակներին, Հրաչյա Ռոստոմյանին, ու հենց մասնավորապես Հրաչյա Ռոստոմյանին ուզում եմ ասել, որ կառավարությանը անտեղի փնովելու, դիվիդենտներ շահելու, միֆային տնտեսական աղետի, սովի, ճգնաժամի, կեղծ ռեպրեսիաների մասին խոսելու փոխարեն, ավելի լավ կլինի տեր կանգնեն իրենց կուսակցության շարքերում կանգնած մի շարք անձանց ու նաեւ ի վերջո փակեն էն ֆեյքաֆաբրիկան, որոնք օր օրի ձեռքից գնում են. Ֆեյքերը միայն ձեր կուսակցության ռեյտինգն են իջեցնում, ուրիշ ոչինչ.

Ի դեպ ներքոնշյալ պրոֆիլները ֆեյքեր են, որոնք երեկվա իմ գրած նյութից հետո, փորձել են պաշտպնել բհկ կարկառուն ներկայացուցչին՝ նյութը մի շարք կայքերում եւ ֆեյսբուքյան էջեր, խմբերում զետեղվելուց հետո.

Ընդգծեմ նաեւ, որ հայտնաբերված ֆեյքերի զգալի հատվածը Ռոստոմյանի ֆեյսբուքյան ընկերներն են.

Ըմդդիմություն մի խաղացեք, չի ստացվում, հանրությունը չի հավատում Ձեզ.

Հ.Գ. գուցե մեկ կամ երկու պրոֆիլի մասով սխալված լինեմ, բայց դրանք էլ 95% ու ավելի՝ մեծ հավանականությամբ ֆեյքեր են.

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: