Արսեն Թորոսյանն իր պաշտոնավարման սկզբում այնպիսի մարդկանց հերն անիծեց, որ նրա ամեն մի քայլն ինձ հույս է ներշնչում. Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօրվա արված գրառումս ցույց տվեց, որ իմ ֆեյսբուքյան ընկերները և հետևորդները բառիս բուն իմաստով պարկեշտ և իրենց կարծիքն անկեղծորեն արտահայտող ուղղամիտ մարդիկ են…
Արսեն Թորոսյանն իր պաշտոնավարման սկզբում այնպիսի մարդկանց “հերն անիծեց”, որ նրա ամեն մի քայլն ինձ հույս էր ներշնչում, որ նա առողջապահական համակարգը “վերակենդանացնելու է”, ցավոք, չարաբաստիկ թագավարակը կտրուկ խոչընդոտեց Արսեն Թորոսյանին իրականացնելու այդ փոփոխությունները…
Իսկ որ այսօր սատկած մեռելները պետք է հարություն ստանային ու ոգևորվեին՝ դա անշուշտ, սպասելի էր, բայց ոչ նման ոգևորությամբ… Հնին վերադառնալու մասին մոռացեք…

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: