Պետության մասին «մտածող» «խելացի» «բարեգործը» ասում է, թե պետությունը պետք է փոխհատուցի թե՛ տնտեսական գործունեություն ծավալողների վնասները , թե՛ վճարի մասնավոր հիմնարկներում աշխատողների աշխատավարձները: Իյա, իրո՞ք, այ «խելացի»: Այսօր բոլորը աշխարհում գիտակցաբար վնաս են կրում, իսկ դու ուզում ես քո միլիոնները չպակասի: Բա տարիներ շարունակ բարեգործությունից ես բարբաջում , բա հիմա բարեգործության համար լավագույն ժամանակն ա: «Խելացին» ասում ա, թե տեսա՞ք` Բելառուսում օդանավակայանն աշխատում ա, բոլոր բիզնեսներն աշխատում են: Էն, որ քո երազանքի պետությունը հետամնաց և բռնապետական Բելառուսն ա, հասկանալի է, բայց պետք չի քո մտքի անկումը ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն, ու մարդկանց խաբել, այն էլ` շատ էժանագին ստերով : Նախ բռնապետական երկներում հասարակությունից գրեթե հարյուր տոկոսով թաքցվում է ճշմարտությունը և ,համոզված եմ , որ որևէ մեկն այդպես էլ չի իմանա, թե Բելառուսում քանի մարդ իրականում վարակվեց և որքան մարդ իրականում մահացավ, իսկ այն, որ Բելառուսում բոլոր բիզնեսները նորմալ աշխատում են, լկտի սուտ է: Նույնիսկ մեկ հեքիաթ ինքնուրույն կարդացած երեխան կհասկանա, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում որևէ երկիր չի կարող կորուստներ չունենալ, իսկ Բելառուսի դեպքում` առավել ևս: Բելառուսական ապրանքների մեծ մասն արտահանվում է Ռուսասատան, որտեղ նավթի համաշխարհային գների, հետևաբար նաև ռուբլու գահավիժմամբ և միջազգային սանկցիաներով պայմանավորված` ճգնաժամի ազդեցությունը կրկնակի է, նույնիսկ` եռակի: Փաստորեն, կամ դու փորձում ես մարդկանց էշի տեղ դնել , կամ էլ կյանքում գեթ մեկ գիրք, նույնիսկ հեքիաթ չես կարդացել, կամ էլ «դվա վ օդնոմ», կամ էլ հետևությունները թողնում եմ ձեզ:

P.S
Ասում ա, որ ես լինեի, սաղ հարցերը կլուծեի: Փաստորեն, ամբողջ աշխարի լիդերները, որոնցից շատերը սովորել են ախարհի լավագույն ԲՈՒՀ-երում, ի զորու չեն բոլոր հարցերը լուծել, բայց դու ու քո ընկեր Բատկան ծալած ունեք ալամ աշխարհին: Լավ ենք մազապուրծ եղել, որ դու չես երկրի ղեկավարը: Դու ու քո նման «ուսյալները» Հայաստանը մեկ ամսում կուղարկեիք պատմության գիրկը: Քանի դեռ դու զբաղվում ես քաղաքական գործունեությամբ, այ «խելացի», դու ու քո կուսակցությունը խայտառակ սպառնալիք եք Հայաստանի Հանրապետության համար: Էդ էլ հերիք չի, քո տգիտությունը քննադատողներին տհաս ես անվանում: Սարսափում եմ անգամ այն մտքից, որ դու քո «պայծառ» մտքերը պետք ներկայացնես Հայաստանի անունից աշխարհին, ու եթե քեզ ծաղրեին քո անգրագիտության համար, փաստորեն, աշխարհին տհաս կանվանեիր: