Համավարակով պայմանավորված ամբողջ աշխարհում անցել են ալտերնատիվ ուսումնական ձևի և դասերն ու ուսուցումը անց են կացնում հեռահար եղանակով։ Մեր երկրում ևս վերջին ամիսների ընթացքում ուսուցումն անց է կացվել նման տարբերակով, ինչը սակայն շատ ծնողների ու ուսուցիչների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել, ելնելով այն հանգամանքից, որ շատ բնակավայրերում բավարար մակարդակով ապահովված չեն ժամանակակից տեխնոլոգիաներով կամ ինտերնետային կապով։ Առջևում տարվա ամփոփումն է։ Արդեն մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսին է լինելու կրթությունը հաջորդ ուսումնական տարվա առնվազն առաջին կիսամյակում: Ըստ կրթության համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ բարձր դասարանցիների կրթությունը կշարունակի լինել հեռավար, իսկ ավելի ցածր դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն հերթով՝ տարբեր ժամերի, որպեսզի դպրոցում աշակերտների մեծ կուտակումներ չլինեն: Բացարձակ հեռավար ուսուցման համակարգ ներդնելը հնարավոր չէ, քանի որ ցածր դասարանների ուսուցիչները բողոքում են, որ հնարավոր չէ հեռավար համակարգով աշակերտներին գրել կամ տառեր սովորեցնել։