ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հերթական հաղթանակին

«Արթուր ջան, շնորհակալություն մեր երկրի պատիվն ու դրոշը կրկին բարձր պահելու համար։

Շնորհավորում եմ բոլորիս, որ ունենք Արթուր Ալեքսանյանի նման մարզիկ և ոգեշնչող օրինակ»,- գրել է նա:

Ավելի ուշ Աննա Հակոբյանը տեղադրել է Գեւորգ Ղարիբյանի լուսանկարը մեկնաբանելով.

«Եւս մեկ մեդալ եւս մեկ պարծանք»