Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երբ կերակրատաշտ կորցրածների մղկտոցն ու ոռնոցը ուժգնանում են, նրանց ներսում արթնանում-զորեղանում է չարությունը: Եվ քանի որ նրանց համար երկու տասնամյակ շարունակ Հայրենիքը ընդամենը կերակրատաշտ է եղել, հիմա ամեն մի բարեփոխումի, ամեն մի Նորի դեմ իրենց բերանները պիտի բացեն և կաղկանձեն ու հոխորտան: Նրանց այդ պահվածքը հենց իրենց դեմ է խոսում, բացահատում է իրենց եսակենտրոն, ազգադավ, իրենց չարամիտ լինելը:
Երբ Գերմանիայում բարձր մակարդակով Փաշինյանին ընդունելություն ցույց տվեցին, դրանք կապտեցին՝ ո՞նց թե: Ուղիղ եթերին հետևողների հավանումներն այդ 10 րոպեներին հազարներից անցան: Վա՞տ զգացիք, արխիվ նետված այ մերժվածներ:
Երբ Գերմանիայի կանցլեր Մերկելն ասաց՝ մենք սատարում ենք Հայաստանում մանավադ իրավական դաշտում կատարվող բարեփոխումները, դուք արդեն տեղներդ չէիք գտնում և ձեր ներսի թարախը կերավ ձեզ, ու դուք ձեր ասելիքը չփոխեցիք և էլի նույն զուռնա-դհոլով շարունակեցիք ձեր հնացած մուղամները, թե՝ առաջիկա հանրաքվեով երկիրը կործանման է գնում:
Մի կռկռացեք, երկիրը հազիվ ձեզանից ազատված՝ իր Նոր կյանքն է կառուցում ու շարունակելու է կառուցել, ինչքան էլ դուք փորձեք խանգարել: Նրա հետևից էլ իզուր մի վազեք՝ շնչահեղձ կլինեք:
Այդպես էլ գիտեի, որ որոշ դաշնակներ պիտի իրենց հաչոցը շարունակեն՝ հայտարարություն տարածելով, թե՝ հեյ, հե՜յ, ժողովուրդ ջան, հեռու մնացեք այդ սահմանադրական խախտումին մասնակցելուց:
Ձեզ հիասթափեցնեմ, ընկեր դաշնակներ, ժողովուրդը ձեզ վաղո՜ւց շան տեղ չի դնում: Գոնե նայեք, թե ինչ թասիբով են օտար երկրներում ապրող դաշնակները, Սիրիայի դաշնակցականներն, օրինակ, որ ի տարբերություն ձեզ, Հայաստանի հետաքրքրություններին հետևող և ուրախացող են: Երբեմն իրենց նայեք, մի քիչ բարեկրթություն սովորեք, որը կորցրել եք ռոբի ու սեռժի ձեռքերի տակ ստրուկ մնալով:
Իսկ էն դավիթ հարությունյանը, որ հիմա էլ սեռժի ինչ-որ հիմնադրամ է ղեկավարում, լրագրողներ է հավաքել իր գլխին ու անամոթաբար քարոզում է, թե՝ Վարչապետի և ժողովրդավարության միջև հավասարություն չի կարելի դնել: Եվ սա իրեն դրել է սահմանադրագետի տեղ ու ի՜նչ եռանդով է պաշտպանում ՍԴ-ում իրենց աթոռներին սոսնձված, ինքնասիրությունից զուրկ էն անդամներին ու նախագահ կոչված տխրահռչակ հրոյին: Վերջինիս էլ բացահայտ գովաբանում է, որովհետև իր հանցակիցն է: Դա դեռ ոչինչ, լրագրողներին էլ համոզում է, թե՝ «ՍԴ անդամները չեն պայքարում, նրանք կատարում են իրենց առաքելությունը»: Ի՜նչ նողկալի ես, դավիթ հարությունյան:
Աստվածաշնչյան խեղճ Առաքյալներ, ձեզ վերագրված այդ սուրբ կոչումն ինչպե՞ս է այդ դավիթ կոչված հնամնացուկը տարածում ՍԴ-ի այդ ազգադավների վրա: Նույն ազգադավ մի դավիթ, որ անգամ հանցագործություն է որակում հանուն արդարադատության հրավիրվելիք հանրաքվեն: Հանցագործություն պետությա՞ն դեմ: Այսպես ասելուց առաջ, այ ոչ ու փուչ, մի նեղություն քաշեիր, մտովի վերադառնայիր արդարադատության նախարար եղած քո տարիները, երբ սեռժի ճկույթի շարժումով մարդկային ճակատագրեր էիր խեղում: Վերադառնայիր քո մերձավոր ընկեր հրոյի սարքած սահմանադրությանը, որտեղ ՍԴ-ին, իր գլխավորությամբ, արդեն վեր է դասում պետական բոլոր կառույցներից:
Դու այն ժամանակ չէի՞ր տեսնում, դավիթ, որ քո հրոն, սեռժի թելադրանքով, էն խուճուճ գագոյի միջնորդությամբ այնպիսի՛ սահմանադրություն փաթաթեց ժողովրդի վզին, որ, ըստ դրա, թույլ չի տրվում սահմանադրական դատարանի վերաբերյալ որևէ կարծիք ունենալ, բացի հենց իր՝ սահմանադրական դատարանից: Ինչ հարցով դիմես, եթե շահերի բախում կա, միևնույնն է, ՍԴ-ն կասի՝ չէ: Եվ այդ «չէ»-ն ասաց Ազգային ժողովին՝ իրեն ավելի բարձր դասելով երկրի օրենսդիր բարձրագույն մարմնից: Շատ չէի՞ն հաբռգել, որ իենց այդ «չէ»-ն «հիմք ընդունեցին» հենց նման օրերի համար նախապես իրենց իսկ թխած սահմանադրության հոդվածները:
Սա դու գիտեիր, չէ՞, արդարադատության նախկին նախարար դավիթ հարությունյան կոչված գունափոխ, հիմա այդ գիտենալո՞վ ես ասում, թե՝ այս հանրաքվեով Սահմանադրություն է կեղծվում: Ու հիմա, որ ձե՛ր կեղտերը մաքրելու համար իշխանությունը ստիպված օրինական քայլերի է դիմում, դուք փորձում եք նրա դիմաց բոլոր ճանապարհները փակել կեղծիքներով անցկացրած ձեր սահմանադրությամբ:
Անցյալի մնացուկներիդ ասեմ նաև, որ այդ ձե՛ր ցանած անպտուղ սերմերի պատճառով է, որ ՍԴ-ում եղած ճգնաժամը անձնավորվեց՝ կոնկրետանալով ինչ-որ հրոյի և վարչապետ Փաշինյանի վրա: Նախորդ փթած ռեժիմի մոհիկաններից մեկը հանդիսացող այ դավիթ, քո կարծիքով Փաշինյանը, նաև ժողովուրդը, պիտի թողնեին, որ ՍԴ-ից գարշահոտությունը տարածվե՞ր: Եթե դուք՝ նախկիններդ, այդ գարշահոտը հանդուրժում եք, կամ վայելում եք որպես օծանելիք, ժողովուրդը նոխկանք ունի ձեզանից եկող այդ հոտից:
Մի լիլիթ կոչված կա ձեր շարքերում, որ հեղափոխության օրերին դոշը դեմ էր տվել ռադիոյում ուղիղ եթեր պահանջող պատգամավոր-հեղափոխական Նիկոլ Փաշինյանին, հիմա թվաբանությամբ է զբաղվում, հաշվում է, թե որքան ծախս է նստելու երկրի վրա հանրաքվեն: Երկրի համար ցավող լինեիք, չէիք ստեղծի այս իրավիճակը: Եվ դու, լիլիթ, որ «ArmNews FM» նվեր ստացար ռադիոյի նախկին տնօրեն քո… ընկերոջից, միացել ես սեռժի փեսա միքայել մինասյանի, էն հանցագործ ռոբի գնած մի քանի տասնյակ լրատվամիջոցներին, կայքերին, հեռուստաընկերություններին, FM ռադիոհաճախականություններին, ֆեյքերին ու օրն ի բուն հակաքարոզչություն ես տարածում: Իբր ցավում ես, էլի, թե հանրաքվեի գումարներով ինչքան բնակարան կկառուցվեր աղետի գոտում: Էն որ ձեր պապաներ ռոբն ու ռեռժը թալանում էին ու աղետի գոտին թղթի վրա ձևակերպում էին զարգացման գոտի, ինչու՞ այն ժամանակ այդպես ակտիվությամբ թվաբանություն չէիք անում, թե այդ թալանը որ չլիներ, քանի՞ բնակարան կկառուցվեր աղետի գոտում: Ռիսկ ունեի՞ք մի բան ասեիք: Հիմա եկել սազանդար եք դարձել:
Նվագեք ձեր դհոլ-զուռնեքը, ժողովուրդն արդեն սովորել է դրանք չլսել և մեր երկիրը վերջնականապես ձեզանից մաքրելու իր բուն գործին է լծվել:
Շարունակեք լսող չունեցող ձեր լսարաններում նվագել ու սրտի տրոփյունով սպասել «ԱՅՈ»-ի հուժկու ձայներին, որոնցից խլանալու են ձեր ճվճվոցները:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ