«Ես հավատում եմ իմ հզոր վարչապետին՝ Դուխով առաջ». այս տողերն իր ֆեյսբուքյան էջում գրել է երգահան
 Գիսանե Արզումանյանը-ը.
Ես տեսնում եմ, թե ինչպես է երկիրս առաջ գնում։
Թող փոքր քայլերով, բայց գնում է առաջ։ Իսկ եթե հաշվի առնենք այն մեծ ու ճնշող հակապրոպագանդան և հակահեղափոխական ուժերի առաջընթանցին խանգարող քայլերը, ապա փոքր քայլերը իսկապես մեծ կթվան։
Ու զարմանալին այն է, որ նեղանձնական շահերն այնքան են կուրացրել որոշ մարդկանց, որ վարչապետի շուրջ համախմբվելու ու ի նպաստ հայրենիքի գործելու փոխարեն, ամեն գնով փորձում են վերադարձնել ռեժիմի իշխանությունը, որտեղ ամենաթողության ու թալանի պայմաններում սովորել էին ապրել…
Բայց վստահ եմ, որ ժողովրդիս մեծամասնությունը գիտակից է և ազնիվ, և էլ երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը։
Իմ ուժերի ողջ կարողությամբ սատարում ու վստահում եմ վարչապետ Փաշինյանին։
Եվ ուրեմն, դուխով առաջ……