Factor.am-ի տեղեկություներով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՔԾ է հրավիրվել։ Նա հարցաքննվել է որպես վկա և հեռացել: Թե ինչ գործի շրջանակներում՝ այս պահին դեռևս պարզ չէ։ Մեզ հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն այլ հարցերի չցանկացավ պատասխանել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գասպարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։