Նիկոլայ Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր տիրույթում գրել է.

Մարալիկի ծննդատան շուրջ ստեղծված աղմուկը շատերը փորձում են օգտագործել իրենց նեղ անձնական և քաղաքական շահերը սպասարկելու համար: Խնդիրը առողջապահության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու դաշտում է, և այդ խնդիրը լուծվելու է ի նպաստ մեր քաղաքացիների, կարծում եմ ժամանակի ընթացքում մեր ժողովուրդը կհամոզվի դրանում: Տա Աստված, գան ժամանակներ, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում ծննդատներ բացելու կարիք լինի: