Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Ըստ էության՝ դատական նիստ այսօր տեղի չունեցավ։ Ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմում էր ներկայացրել դատարան, որ այսօրվա նիստին չի մասնակցելու՝ պատճառաբանելով, որ  դատական նիստին մրցակցության սկզբունքը չի պահպանվում, զրկված են պաշտպանություն իրականացնելուց, սպառնալիքներ են հնչում պաշտպանների հասցեին։

Խոսքն ուղղելով Խաչատուրովին՝ դատավորը հարցրեց, թե այլ պաշտպան ունի՞, տվեց բացասական պատասխան։ 

Մեղադրողներից Գեւորգ Բաղդասարյանն էլ միջնորդեց Միհրան Պողոսյանի նկատմամբ սանկցիա կիրառել։

Պաշտպանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունվարի 21֊ին։