«415 վարորդ բալերը չի կորցրել, բայց որոշ մարդիկ իրենց խիղճը կորցրել են», ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովսեփ Կուբատյանը

Ուրեմն երեք ամիս է խոսվում է, որ որոշ խախտումների համար բալային համակարգը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից։ Դա բոլոր այն խախտումներն են, որոնք հնարավոր չէ արձանագրել տեսանկարահանող սարքերի միջոցով, այդ թվում խմածությունը։
Բայց արի ու տես, որ ֆինանսական խնդիրներ չունեցող ռուսական պետական լրատվամիջոցը, որտեղ պետք է որ աշխատեն բարձր վարձատրվող լրագրողներ, վերցնում է ոստիկանության հաղորդագրությունը այն մասին, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը հայտնաբերվել է ոչ սթափ 415 վարորդ ու դնում է վերնագիր, որ Ամանորին 415 վարորդ կորցրել են բալերը։ Ոստիկանության տարածած տեսանյութում բալերի մասին խոսք չկա։
Եթե այս տարրական տեղեկատվությունը լրատվամիջոցը չի կարողանում ճիշտ մատուցել, բա ինչ ասես մի քիչ ավելի բարդ նյութերի կամ վերլուծությունների մասին։