Կարծում եմ, այս տարի տարածաշրջանի բոլոր 3 պետություները մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կլինի 4600-4700 դոլարի սահմաններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Կարծում եմ մենք 4650 դոլորով կամփոփենք»,-ասաց նա։

Անդրադառնալով 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը Հայաստանի հարևան երկրների նկատմամբ բարձր լինելուն՝ նախարարը նշեց, «Թե ինչ են մեր հարևանները արձագանքում տարբեր կերպ՝ դժվարանում եմ ասել, երևի յուրաքանչյուրի համար կարևոր է առաջինը լինելը, եթե մենք ենք առաջատար, ուրեմն մենք ենք՝ եթե հարևաններից մեկն է՝ ուրեմն հարևաններից մեկն է»,-ասաց նա։

Նա նաև ընդգծեց, որ մեթոդաբանական որոշակի հարցեր կան, բայց դա այն հարցն է, որ ինքը կթողներ, որ այդ հարցերը վիճակագրական մասնագետները մեկնաբանեին։ «Դա առանձին քննակման թեմա է»,-ասաց նա։

Անդրադառնալով  նախարարների աշխատավարձի ու կենսաթոշակների անհամաչափ բարձրացմանը՝ խաչատրյանը նշեց. «Մեզ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, անհրաժեշտ է, որ պետական համակարգում լինի պատշաճ որակավորում և գիտելիքներ ունեցող անձիք, ինչն էլ կարող է հիմք դառնալ մնացած բոլոր բնագավառներում աճ արձանագրելուն։ Բայց կառավարությունը չի անտեսել նաև կենսաթոշակառուներին և իրականացվել են նաև կենսաթոշակների բարձրացում»,-ասաց նախարարը։