Կարծում եմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում կանանց ու աղջիկներին կապած չեն պահում, վերջիններս էլ կապից «չեն կտրում» ու քանի որ էդպես եմ կարծում, ապա կարծում եմ նաև, որ ԼՀԿ֊ն պետք է կարգի հրավիրի իր այս անդամին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահագն Ալեքսանյանը:


Ու քանի որ վերջերս Անի Սամսոնյանը հեգնանքով առաջարկել էր, որ ինձ մի քանի դաս տան իրենց Լիբերալ քաղաքականության դպրոցում, կարծում եմ՝ ռոք համերգի չեղարկումը պահանջած պատգամավորը ու էս գրառումը կատարած երիտասարդը կստիպեն տիկին Սամսոնյանին առաջիկա մեկ֊երկու տարում զերծ մնալ այլ մարդկանց իրենց դպրոցում տեղավորելուց։