Մինչև այս տարվա փետրվար Հայաստանը «Լարսի» անցակետւմ ներկայացուցիչ կունենա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Մեր ներկայացուցչի անունը ներկայացվել է ՀՀ կառավարությանը, այս պահին կարծիքներ ենք հավաքում։ Ըստ էության՝ ռուսաստանցի մեր գերծընկերերի հետ խնդիր չունենք, ցանկացած խնդրի հետ կապված կարողանում ենք բանակցել և լուծում գտնել, բայց առանց ներկայացուցիչ դա բարդ է լինում։ Կարծում եմ, ներկայացուցչի առկայության դեպքում ՝ խնդիրները ավելի հեշտ և արագ կլուծվեն»,-ասաց Անանյանը։