Ապշել կարելի է… ֆինանսների նախարարը հայտարարում է, որ դեմ է առողջության համապարփակ ապահովագրություն հայեցակարգի ֆինանսական բաղադրիչին, առանց այլընտրանք առաջարկելու եւ հղում է անում քաղաքացիների վերաբերմունքին, ասելով, թե այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել դա, դժգոհություններն ավելի շատ են: Հետո շարունակում է «Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես ծախսվող միջոցներն ուղղորդել, որպեսզի հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը` միևնույն ժամանակ չծանրացնելով այդ բեռը տնտեսավարողների վրա և չխոչընդոտելով մրցունակության աճին:» Ու շարունակում «Հարցին, թե առողջության հարկի համար ֆինանսների նախարարությունն ունի արդյոք նախընտրելի շեմ, նա նշեց` Ֆինանսների նախարարության նախընտրած շեմը 0-ն է, ոչ թե 3-ը կամ 6-ը:»
Այսինքն ինքը դեմ է առողջապահության համար ինչ որ ձեւով լրացուցիչ գումարներ հավաքագրելուն, բայց եթե հարցնես, իսկ բյուջեից կարո՞ղ ես լրացուցիչ գումարներ հատկացնել, կտա բացասական պատասխան: Ճիշտ կլիներ, որ ֆինանսների նախարարը տար հստակ գնահատական մակրոտնտեսական առումով առաջարկի բացասական լինելու մասին՝ վերլուծությամբ, թվերով, այլ ոչ թե փորձեր դեռ նոր հանրային քննարկման ներկայացված բավական մշակված հայեցակարքին տալ չհիմնավորված, այլընտրանք չպարունակող, կներեք, անլուրջ գնահատական: Վերջապես մի թիմ եք թե ինչ …