Դպրոցում ու մանկապարտեզում երեխեքիս ասել էին, որ Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Բնական է, որ փոքր են ու լավ չեն հասկացել թե դա ինչ է ու տան ճանապարհին ինձ հարցրին, թե պապա ինչ է եղել դեկտեմբերի 7-ն: Երկար չմտածեցի ու սկսեցի պատմել, որ մանկապարտեզում էի՝ գրեթե ձեր տարիքին, հետո պատերը շարժվեցին, ծեպոնները թափվեցին ու մեծերը մեզ հազիվ դուրս բերեցին բակ, որ հետո եկան տատիկն ու պապիկը ու մեզ տուն տարան մի խոսքով՝ էլի միքանի դեպքեր ու հետո նկատեցի, որ երեխեքը տխրել են: Ասելիքս այն է, որ Փառք տանք Աստծուն, որ մեր երեխեքը ու մեր սերունդները նման ողբերգություններ չտեսնեն երբեք, մենք որ նորմալ մարդ ենք մնացել՝ մանկության տարիներին պատերազի դաշտից իրենց հարազատներին բերված դիակներ տեսնելուց, փոշի կաթ ուտելուց, 15 րոպե ցուրտ դասարանում նստելուց, մոմի լույսի տակ դաս սովորելուց ու առաջին անգամ սնիկերս կամ մարս ուտելը հիշելուց հետո, ուրեմն կարող ենք հաղթահարել ամեն բան նաև 21-րդ դարում: Լույս զոհերի աճյուններին:

Զոհրաբ Եգանյան fb