Ամերիկյան Capital Cities փոփ խմբի հայտնի մենակատար Սեբու Սիմոնյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին, որի համաձայն նա գումար է փոխանցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Իր մարտահրավերը Սիմոնյանը ստացել է Վահե Բերբերյանից, ով էլ մարտահրավերը ստացել է Սերժ Թանկյանից:
«Ես ընդունում են Վահե Բերբերյանի մարտահրավերը և ամեն ամիս ֆոնդին կփոխանցեմ 23 դոլար: Ես ցանկանում եմ մարտահրավել նետել միանգամից 6 մարդու՝ Լիլիթ Քարադանյան, Թալինե Գաբրիել, Ռուբինա Դյան, Լյուսի Աբդայան և Մերի Բասմաջյան: Կոչ եմ անում Ձեզ ամեն ամիս նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին»: