Մեծարգո պարոն վարչապետ ջա´ն, հուսով եմ` լավ եք: Մենք ՝ ՀՀ-ում մշտական բնակվողներս ու քաղաքացիներս, ևս հուսով ենք, որ լավ ենք: Ինչպես Հեղափոխության ժամանակ, դրանից հետո ընտրությունների ժամանակ ու մինչև օրս և այսուհետ Ձեզ շատ սիրում, հավատում ու վստահում ենք: Գիտենք ու տեսնում ենք փոփոխությունները տարբեր բնագավառներում, որոնցից ամենագլխավորը մեր զինվորների նկատմամբ Ձեր վերաբերմունքն է: Նրանց կյանքն ու կենցաղը բարելավելու Ձեր կատարած հսկայական աշխատանքը անուրանալի է: Հարկ է նշել նաև կաշառակերության դեմ մղվող Ձեր անզիջում պայքարը, որը չտեսնել անհնար է:

Փոփոխությունները թվարկելիս դժվար թե նամակիս վերջին հասնենք, այդ իսկ պատճառով ներկայացնեմ ասելիքս :

ՀՅԴ կոչված կուսակցությունը, որը իմ կարծիքով, որպես պատմաբանի, դադարել է քաղաքական միավոր կոչվել դեռ 20-րդ դարի սկզբից: Մեծ կասկածներ ունեմ, որ մինչ այդ էլ եղել է որպես քաղաքական միավոր, բայց, համենայն դեպս, դրանից հետո հաստատակամորեն դադարել է լինելուց: ՀՅԴ-ն ՀՀ քաղաքացիների ու մշտապես ՀՀ-ում բնակվող մարդկանց կողմից մերժվել է հեղափոխության ընթացքում, մերժվել է ԱԺ արտահերթ ընտրություններում և մերժված է այս պահին, ինչպես և մերժված է Հանրապետական կուսակցությունը: Սակայն ամեն դեպքում ես հավասարության նշան չէի դնի այս երկու կազմակերպությունների միջև, քանի որ Հանրապետականը որքան էլ մերժված լինի, որքան էլ անհերքելի փաստ լինի ՀՀԿ ղեկավարության կողմից 2008-2018 իշխանության բռնազավթումն ու համատարած թալանը, որոնք ներկայումս Ձեր իշխանությունն է բացահայտում, սակայն Հանրապետականը ամեն դեպքում ետ դարձի ճանապարհ ունի քաղաքական դաշտ, որը փորձում է իրականացնել ներկայումս ՀՀԿ ակտիվը : Նույնը չեմ կարող պնդել ՀՅԴ-ի վերաբերյալ: Նույնը այն իմաստով, որ այդ կազմակերպությունը, եթե չասեմ խմբավորումը, մինչ այս հանդես է եկել ու գալիս որպես ավելի շատ ռազմականացված կազմակերպությունը, որը առնվազն 30 տարիների ընթացքում գործել է և շարունակում է գործել հակապետական ծրագրերով, այն է ՝ “Դրո” գործը, “30+1” գործը, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապված հասարակության մի ստվար մասի մոտ առաջացած կասկածները, Մարտի 1-ի սպանդի պատասխանատու ուժերից մեկը հանդիսանալով. այս և այլ հակահայկական ու հակապետական, տարիներով եկած վարքագծի տրամաբանությամբ այդ կազմակերպությունը նաև շարունակում է գործել այսօր: Անգամ Թավշյա ոչ բռնի Հեղափոխությունից հետո ՀՅԴ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր մեթոդներին և տեռորի ենթարկել ֆիզիկական ու հոգեբանական այն մարդկանց, ովքեր չեն կիսում նրանց հայացքները: Գումարած այս թվարկածներիս` պետք է նշել, որ մի անգամ` դեռ 1994-ին Հայաստանում, նույն հիմնավորմամբ, այն է ՝ տեռոր, ժամանակավորապես կասեցվել էր ՀՅԴ գործոնեությունը, հետո քաղաքական իշխանությունների` ի դեմս ներկայումս մեղադրյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և ՀՅԴ կազմակերպության միջև ինչ-ինչ պայմանավորվածությունների հաշվին նորից թույլ է տրվել շարունակել: Այսինքն ՝ անգամ 94-ի այդ կասեցումը նրանք չընկալեցին, չընդունեցին, չփորձեցին վերանայել ու հետևություններ անել։ Ստացվում է ՝ րեցեդիվ է տեղի ունեցել :

ՀՅԴ-ն նոր Հայաստանում ժամանակավրեպ է և մեր պետության զարգացման տրամաբանության մեջ չտեղավորվող կառույց :

Այս նամակով ցանկանում եմ Ձեզ հորդորել ավելի ակտիվ ու համաչափ գործողությունների այդ կառույցի նկատմամբ, այն է ՝ արգելել նրանց գործունեությունը ՀՀ-ում, և իրավապահ մարմիններին կոչ անել մանրակրկիտ ստուգումներ անցնակցնել բազում օդից կախված լուրերի վերաբերյալ կապված ՀՅԴ-ի հետ:

Մեր ազգի մեծ նվիրյալներ, այդ թվում Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը և Հովհաննես Քաջազնունին դեռ հարյուր տարի առաջ էին փորձում մեզ խրատել և արկածախնդրությունների տանող այդ կազմակերպությունը դուրս մղել հայ քաղաքական իրականությունից: Այսօր Դուք ունեք ՀՀ ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը, ու հուսով եմ քաղաքական կամքը` այս հարցը փակելու համար :

Կառլոս Ռաիսյան fb