Երևանի քաղաքապետարանի ասֆալտապատման ծրագրի շրջանակում այս տարի իմ հայրենի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) ասֆալտապատվեց մոտ 700 մետր հողային ճանապարհ, որտեղի բնակիչները տասնյակ տարիներ բնակվում էին հողի ու փոշու մեջ: Ասֆալտապատվեց նաև Լյովա Կատվալյանի անվան 86 մանկապարտեզի բակը, որը գտնվում էր անմխիթար վիճակում, և անձրևների ժամանակ բակում լճակ էր գոյանում՝ մանկապարտեզի ելումուտը դարձնելով դժվարանցանելի: Այդ մանկապարտեզում է գտնվում թաղամասի միակ գրադարանը, որից օգտվում է ամբողջ թաղամասի բնակչությունը: Լուծվեցին նաև գլխավոր՝ 1-ին փողոցի դիտահորերի ուղղման հարցը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Երևանի ավագանու <<Իմ քայլը>> դաշինքի անդամներ Էռնեստ Ավանեսովին, Hayk Tsirunyanին և Լեւոն Զաքարյանին հաղթանակցիների խնդիրները բարձրաձայնելու համար:

Սաշ Կատվալյան fb