Հեռու մնացեք նախարար Արայիկ Հարությունյանից և վարչապետին հավատարիմ ու հեղափոխական արժեքներ կրող պաշտոնյաներից։

Կոչս վերաբերվում է կեղծ ,հայրենասեր ձևացող այն անձանց , ովքեր ինձանից քիչ գիտեն Հայոց լեզու և գրականություն , սակայն այսօր հեղափոխական կառավարությունից են ուզում փրկել Հայերենը։

Ողբամ Ջեր գլխաքանակի ինտելեկտը ։ Ջիվանը կասեր թե խելքի աշեցեք ։

Ինչո՞ւ է վերաբերվում միայն ինձանից Հայերեն քիչ իմացողներն , որովհետև ինձանից լավ Հայերեն իմացողը’ կհասկանա որ դա կեղծ ու վճարովի օրակարգ է, և իր արժանապատվությանը թույլ չի տա լինել մեղսակից վճարովի թատերաբեմում։

Ախր վճարողներն ու կազմակերպիչները այնքան են կարճատես, որ մի երկրում ,որտեղ ընտրակաշառքների մերժումով հեղափոխություն է եղել ,ուզում են կաշառքով ցույցեր անել և թելադրել օրակարգ։ Ստամբուլ բառից վախեցողներ, հայերենի կորուստը տագնապ շեփորողներ , հասել ենք իջանք ։

Իջանք իմ հիսունմեկ տարուց մինչև իմ պատանեկությունը ։ Ուշադիր հետևեք իմ կյանքի հետագծին որ հասկանաք , Արայիկի եզները իմ ձիերին վնաս չեն ..

17 տարեկանում չեմ ընդունվել Կույբիշև քաղաքի բժշկական ինստիտուտը , քիմիա 4 , կենսաբանություն չորս , ռուսաց լեզվի թելադրությունից 2 +։ Հիշում եմ այն ժամանակվա իմ հոր հուզված դեմքը , երեք ժամից արդեն հյուրանոցում ուրախ դեմքը’ քանի որ նրան խոստացել էին օգնել և բողոքի հիման վրա , քանի որ սովորել էի ազգային դպրոցում, թույլատրելի էր գրել փոխադրություն ։ Ներկա Ռուս չինովնիկներից իմացա որ հարցի լուծումը ԿԱՐԺԵՆԱ 8000 սովետական Ռուբլի ։ 1986 թ ։ ընդհամենը Մինչև երրորդ դասարան ավարտած հայրս ուզում էր իր երկու տարվա իր քրտնաջան շինարարի վաստակով ինձ բժիշկ դարձնել։ Ասացի հայրիկ այդ ճանապարհով ես բժիշկ չեմ դառնա , քանզի դա իմ. Կողմից անընդունելի է ,սովորել կաշառքով ու կաշառքի։ Հայրս զիջեց ինձ և ես 17 ու կես տարեկանից սկսեցի ծառայել խորհրդային բանակում մինչև 1988ի հոկտեմբեր։գրքերից տարել էի օրգանական քիմիայի ռուսերեն խնդիրների շարքը, կենսաբանությունից գենետիկայի խնդրագրքեր և իհարկե վահան Տերյան ։ Ծառայեցի երկու տարի,վեց ամսում ստացա բոլոր հնարավոր. Կոչումները և մեկ տարի ու վեց ամիս 180 զինվորի , սիրելի զինվոր հրամանատար էի։

Ավարտել եմ Գոռնոալթայսկի պետ Համալսարանի Կենսաքիմիական. Փակուլտետը, հայրս ինձ. Ներեց,։

Երեք տարի դասավանդելով դպրոցում հասկացա ,որ հայրս. Իր երրորդ դասարանով ինձնից շատ հզոր է։ Տեղափոխվել եմ Մոսկվա,արդեն ամուսնացած ։ ԱՅՍ ՄԵԾ քաղաքում սկսել եմ. հզոր Հորս Հզոր գործը’ հիմնել եմ շինարարական կազմակերպություն,որը առ այսօր աշխատում է ։

2) Մոսկվայում ավարտել եմ իրավաբանականի Բիզնես և իրավունք ֆ։

3)Պետական կառավարման Ակադեմիայի
Մունիցիպալ և ֆեդերատիվ կառավարում։ Որակավորումը պետական կառավարիչ։

4) Եվ հատուկ Ձեզ համար հայրենասերներ ջան ,ավարտել եմ նույն Ակադեմիայի Ասպիրանտուրան։

Քաղաքական գիտությունների թեքնածուի կոչումով։. Եթե Ձեզ միքիչ խելոք պահեք,որ ստիպված ձեզանով չզբաղվեմ, ուրեմն կշարունակեմ իմ ակադեմիական դասախոսություններս և կպաշտպանեմ դոկտորական. Աշխատանքս, Հհ թավշյա հեղափոխությունը , ժողովրդավարական հիմքերը և համաշխարհային հայ սփյուռքի գործոնը։

Այդքանը իմ մասին։ Սակայն վերադառնանք երրորդ դասարան ավարտած 86 ամյա հորս և. 6 երրորդ ավարտած ։ 81 ամյա մորս։ Ունեն նրանք երեք աղջիկ ինձանից ,երկուսից վեց տարի մեծ, ունեն ռրդի հինգ տարով փոքր ։ Եվ ծնողներիս հինգ երեխան ունեն 8 բարձրագույն դիպլոմ։

Հիմա իջնենք առաջին դասարան։

Հայրս ինձ սովորեցրել է մարդ լինել։ Երկրորդը լինել ու մնալ հայ մարդ ։

Հայի ինքնության պահպանման բանալին Արայիկ Հարությունյանի գրպանում չէ, ինչպես նկատեցիք այն իմ հոգում է , խղճիս հետ միշտ համերաշխ ։
Իմ երկու տղաները երբ սկսել են քայլել ,նրանց տոտիկները հպվել են գորգի’ որի վրա մեր սուրբ Մեսրոպի այբուբենն է…

Այսպիսով սիրելիներս, Ձեր ընդհանուրից իջա իմ անհատական բոստանը, դուք մի քիչ ինձ նախանձեցիք, սակայն հասկացաք, որ առաջնայինը մարտունակ Հայ Մարդ լինելն է ։ Մի խանգարեք իմ դոկտորական աշխատանքին։

Հավաքվեք մի օր բոլորդ հրապարակում,ցուցակագրվեք Ով ինչ՞ է պատրաստ տալու մեր հայրենիքին և վերջում կիմանաք ինչ կտամ ես իմ նոր հայաստանին։

Հայ մարդ, լավ մարդ եղեք։

Գրիգոր Կետցյան fb