Ճապոնիայում կայացել է «Միսս միջազգային» 59-րդ մրցույթը: 2019 թվականի «Միսս Միջազգային» է դարձել Թաիլանդի ներկայացուցիչը: Այս մասին հաղորդվել է մրցույթի YouTube- յան հեռարձակման ժամանակ: Նշվում է, որ Սիրինդհորն Լիարամվատն աշխատում է որպես դեղագործ:

Մրցանակակրին «Միսս Միջազգային» տիտղոսը փոխանցել է «Միսս Միջազգային 2018»-ը՝ վենեսուելացի Մարի Վելասկոն:

Տոկիոյում ացկացված մրցույթին մասնակցել են 85 երկրների ներկայացուցիչներ: Մասնակիցները գնահատվում են ոչ միայն արտաքին տեսքով, այլև, այսպես ասած, հոգևոր հատկություններով։