«Այն մարդը, ում մասին խոսում եք, եռակի չեմպիոն է, մարդ է, որի պատվին 3 անգամ ՀՀ դրոշը բարձրացվել է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԳՆ-ի մոտ ցույց անող երիտասարդներին, որոնք բողոքում են Մել (Մելինե) Դալուզյանի մասին նկարվող ֆիլմի համար պետբյուջեից տրվող ֆինանսավորումից:

Փաշինյանն ասաց, որ ոչ թե արդարացնում է Դալուզյանի կողմից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը, այլ շեշտը դնում է նրա հաղթանակների վրա։ Վարչապետն ասաց նաև, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ ֆինանսավորման 90 տոկոսն են հատկացնում և ասում՝ «մի պուճուր էլ» ֆինանսավորի Հայաստանը։

Ինչ վերաբերում է այլ ֆիլմերի՝ Հայաստանի թագավորների մասին ֆիլմերի ֆինանսավորմանը, Փաշինյանը ասաց, որ հենց ինքն է խնդիր դրել, որ հայ թագավորների մասին ֆիլմեր նկարվեն, ծրագիր սկսեն։