«Մենք պետք է կարողանանք ժամանակակից աշխարհում ունենալ մեր տեղը, ժամանակակից աշխարհում ունենալ մեր ինքնությունը, պաշտպանել, պահպանել, զարգացնել մեր ինքնությունը»,- այս մասին այսօր ԱԳՆ-ում` դիվանագետների հետ հանդիպմանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դա ասելիս ինքը նկատի ունի Հայաստանի հազարամյա պատմության այն ժամանակները, երբ հայերը եղել են աշխարհի մաս, ոչ թե եղել են դրա լուսանցքում, բայց նաև աշխարհի ոչ բոլոր երևույթներն են համարել ընդունելի։

Հենց այս առաքելության իրականացման գործում, ըստ վարչապետի, մեծ անելիք ունեն դիվանագիտությունը և դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտները, որոնց շնորհավորելու համար էլ Փաշինյանը այցելել էր ԱԳՆ։

Շնորհավորում եմ երիտասարդ դիվանագետներին երդման արարողության կապակցությամբ եւ մաղթում բեղմնավոր գործունեություն։

Շնորհավորում եմ երիտասարդ դիվանագետներին երդման արարողության կապակցությամբ եւ մաղթում բեղմնավոր գործունեություն։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, November 8, 2019