Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին երեխաների՝ չափահաս դառնալուց հետո մտադիր է հեռանալ ԱՄՆ-ից, այդ մասին նա պատմել է Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում:

«Ես  ուզում եմ ապրել ուրիշ երկրում, երբ երեխաներս դառնան 18 տարեկան: Այժմ ես պարտավոր եմ լինել այնտեղ, որտեղ նրանց հայրն է՝ Բրեդ Փիթը »,- ասել է  դերասանուհին: 

Ջոլին չի ասել, թե կոնկրետ ուր է ուզում հեռանալ, սակայն նշել է, որ իրեն միշտ դուր է եկել Աֆրիկան: