Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ճշգրտել՝ Հայաստանն ինչ պահանջներ է դնում դիվանագիտական ծառայությունից, Հայաստանի դիվանագետներից։ Այս մասին այսօր ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ հիմա դիվանագիտությամբ զբաղվում են բոլոր պետական կառույցները, ընդհուպ մինչև քաղաքապետարանները և գյուղապետարանները։ Եվ դիվանագիտական համայնքի համար, ըստ Փաշինյանի, հիմա նոր պայմաններ են և նոր առաքելություն։

«Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր երկրին, մեր պետությանը, մեր ժողովրդին, որ աշխարհն ավելի լավ հասկանա մեզ, և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ դրանով է պայմանավորված, թե Հայաստանը որքանով համահունչ կշարժվի միջազգային պրոցեսներին, երբ դրանք համահունչ են Հայաստանի պետական շահերին։

Շնորհավորում եմ երիտասարդ դիվանագետներին երդման արարողության կապակցությամբ եւ մաղթում բեղմնավոր գործունեություն։

Շնորհավորում եմ երիտասարդ դիվանագետներին երդման արարողության կապակցությամբ եւ մաղթում բեղմնավոր գործունեություն։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, November 8, 2019