ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Տավուշ այցի ժամանակ Չինարիից հետո հաջորդ կանգառը Այգեձոր համայնքն է: Այստեղ նախագահն այցելել է Մելիս Բաբայանի այգի:

78-ամյա Մելիս Բաբայանի կողմից սահմանամերձ Այգեձոր համայնքում հիմնվել է յուրօրինակ արևադարձային բույսերի և ծառատեսակների այգի, որը իր տեսակով միակն է Հայաստանում: Տվյալ այգին վերջերս հանրության կողմից մեծ ճանաչում է գտել:

Գյուղատնտեսն այգում աճեցնում է կիվիի, բանանի ծառեր և արմավենիներ:

Մելիս Բաբայանը նախագահին խնդրեց, որ բանանի ծառից բանանով մի հատված տանի նախագահական նստավայր, և երբ հյուրեր ունենա` ցույց տա: Նախագահը համաձայնեց: