Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել, գրում է  aliq.ge-ն։

Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է խնդրել նախարարի պաշտոնից հեռանալ:

Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին: