Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայտնել է բանաստեղծ և գիտնական Ժակ Հակոբյանի մահվան մասին, գրում է Asbarez-ը:

Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր խոսքում խորին ցավակցություն է հայտնել բանաստեղծի երեխաներին և հարազատներին:

Արևմտյան թեմի առաջնորդը հայտնել է, որ բանաստեղծի ցանկությամբ հոգեհանգիստը տեղի կունենա միայն ընտանիքի անդամների համար։

Իսկ հանրությունը բանաստեղծին կարող է հրաժեշտ տալ նոյեմբերի 11-ին՝ ժամը 4-7-ը՝ Mountain View Mortuary & Cemetery գերեզմանատանը:

Ժակ Հակոբյանը ծնվել է 1917 թվականին Իսրայելում։ 1942 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ քիմիագետ-դեղագործի մասնագիտությամբ։ 1968 թվականից հաստատվել է Փասադենայում:

Հակոբյանի ստեղծագործության հիմնական թեման հայրենաբաղձությունն է, կարոտի, «նահանջի» մոտիվները։ 1950-ական թվականներին լույս է ընծայել կրոնական, աստվածապաշտանական բնույթի երկերի ժողովածուներ: