Այս անգամ լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար:
Սիրելի նոյեմբերյանցիներ, ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը լավ լուր հայտնեց, որ ուզում է ( ոչ առաջին անգամ է նման բան անում ) իր կողմից նվեր անի համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ Միասին այցելել ենք Նոյեմբերյան, ծանոթացել բազմաբնակարան շենքերի բակերում տիրող վիճակին, և որոշվել է ,որպես նվեր Նոյեմբերյան համայնքին, ասֆալտապատել հետևյալ շենքերի բակերն ամբողջությամբ:

Տերյան 1
Տերյան 3
Տերյան 5
Տերյան 7
Տերյան 9
Դպրոցականների 44:
Այս շենքերի բակում անձրևոտ եղանակին հնարավոր չի լինում քայլել առանց ցեխոտվելու:

Գրառումը` Սիփան Փաշինյանի ֆեյսբուքյան էջից: