Շվեյցարիայում մահացել է լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Մարի Լաֆորեն: Այս մասին հայտնում է Washington post-ը:

Աստղը, որի իսկական անունը Մայտենա Մարի Բրիջիթ Դումենակ էր, մահացել է 80 տարեկանում՝ շվեյցարական Ժենոլյե քաղաքում: Մահվան հանգամանքները դեռ չեն հաղորդվում:

Իր երգչի կարիերայի ընթացքում Լաֆորեն թողարկել է 42 ալբոմ: Բացի այդ, նա նկարահանվել է 35 ֆիլմում: Երգչուհին հայտնի է «Manchester et Liverpool», «Ivan», «Boris et Moi», «Mon amour» երգերով:

Իսկ կինոյում նրա ամենահայտնի դերը «Ոսկեձույլ աղջիկը» ֆիլմում էր՝ նկարահանված 1961 թվականին: Սակայն այս ոլորտում Լաֆորեն ճանաչում է ձեռք բերել «Վառ արևի» տակ ֆիլմով, որտեղ նկարահանվել է Ալեն Դելոնի հետ: