Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը 1 օրում մոտ 7 մլրդ դոլար է կորցրել՝ ընկերության եռամսյակային հաշվետվությունների հետ կապված ներդրողների դժգոհության պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։

Հոկտեմբերի 24-ին Amazon-ը հաշվետվություն էր ներկայացրել երրորդ եռամսյակում ունեցած շահույթի մասին, սակայն ցուցանիշները զիջել են կանխատեսումները։ Այդ ֆոնին ընկերության արժեթղթերի գինն ընել է 9 տոկոսով։ Դրա հետևանքով Բեզոսը կորցրել է 6․9 մլրդ դոլար։

Բեզոսին է պատկանում Amazon-ի 57․6 մլն բաժնետոմս։