Ցավոք, Պետեկամուտների կոմիտեն առայժմ չի ստացել նոր դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը, բայց մինչեւ հոկտեմբերի 20-ը 2000 միավոր արդեն պատրաստ կլինի։ Այս մասին  խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, 2019 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում, հոկտեմբերի 15-ին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝  հարցի լուծման եւ մեքենաների ներմուծման գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ է կարգավորել մի օրենսդրական նորմ, որն, իր հերթին, պետք է կարգավորվի կառավարության շրջանակում։ «Գոյություն ունեն տեխնիկական պայմաններ, որոնք սահմանվել են դրամարկղային սարքի համար, եւ դրանցում ասվում է, որ այդ սարքում նույնպես պետք է տեղադրվի պոստ-տերմինալի գործառույթ։ Գուցե, մենք ամեն ինչ քննարկենք եւ որոշենք, որ այդ գործառույթը պետք է տեղադրվի հաջորդ 6 ամիսների ընթացքում»,- ասել է Անանյանը։