Սևանա լճից 2019թ. ընթացքում բաց է թողնվել 140 միլիոնից մի փոքր ավելի ջուր, իսկ լճի մակարդակը բարձրացել է 5 սանտիմետրով: Այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Այս պահի դրությամբ Սևանից բաց է թողնվել 140 միլիոնից մի փոքր ավելի ջուր, և ամենայն հավանականությամբ, այլևս կարիք չի լինի, եթե լինի էլ, ապա շատ փոքր ծավալներով: Մենք ոչ միայն լրացուցիչ ջրի կարիք չունեցանք, այլև մոտ 30 մլն խորանարդ մետրով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, ինչն անցյալ տարի ավելի ենք վերցրել: Այս պահի դրությամբ 5 սմ-ով բարձր է Սևանա լճի մակարդակը, և շատ ավելի բարձր կլիներ այն, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին»,- ասաց Գրիգորյանը: