Ես՝ «գործ տվողս»

☑️ Այո՛, գիշերվա 12:00-ից հետո հրավառության դեպքում ես զանգում եմ ոստիկանություն
☑️ Պատուհանիս տակ գիշերվա կեսին անմարդկային ձայներ լսելիս նունպես զանգում եմ ոստկանություն
☑️ Եթե ականատես լինեմ դիտավորյալ կատարվող որևէ խախտման, օրինազանցության, կամ հանցագործության՝ կդիմեմ ոստիկանություն
☑️ Անկարգ վարորդի խախտումները կնկարեմ և կուղարկեմ ոստիկանություն
☑️ Եթե յուրաքանչյուրս մեր հերթին կարգապահություն չհաստատենք, տեսածն անտեսենք, լռենք ու անցնենք՝ կունենանք այն, ինչ ունենք

Սա «գործ տալ» որակողները երևի խորը վախեր ունեն, որ չեն կարող իրենք իրենց սթափեցնել, կամ, որ ամեն քայլ անելիս իրենց կֆիքսեն… ճիշտ արեք, որ խնդիր չունենաք:Սկսենք մեզնից:

Հա, ես դեռ մանկուց «գործ տվող եմ», ուրի՞շ․․․

Գրառումը` Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից: